ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել Վարդգես Գասպարին, ով ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ

ՀԱԿ-ը պահանջում է ազատ արձակել Վարդգես Գասպարին, ով ձերբակալվել է բողոքի ցույցի ժամանակ

PanARMENIAN.Net - Բանակում մահացած զինվորների ծնողների Կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության քննչական բաժին եւ ապօրինաբար ձերբակալվել:

«Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Ոստիկանության ապօրինի պահվածքը, համարելով, հատկապես նկատի ունենալով, որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ»,- նշվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ։

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ պատժել Ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ են գործել նրա դեմ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---