Հոկտեմբերի 26-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունելու է Փարիզի քաղաքապետին

Հոկտեմբերի 26-ին Էդվարդ Նալբանդյանը ընդունելու է Փարիզի քաղաքապետին

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտմբերի 23-25-ը կուղեկցի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Ռուսաստանյան Դաշնություն կատարելիք պետական այցելության ընթացքում:

Հոկտեմբերի 26-ին Երևանում արտգործնախարարը կբացի Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը: Նույն օրը նախարար Նալբանդյանը կմասնակցի Երևանում կայանալիք ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացմանը և կընդունի Փարիզի քաղաքապետին:

Ինչպես հայտնել է լրագրողներին ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, հոկտեմբերի 27-ին Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կստորագրի Հայաստանի և ԵվրոպականՄիության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում: Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՈ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---