Նոթոմբ. Հայերն ու ադրբեջանցիները կարող են հարաբերություններ ունենալ նաև առանց ԼՂ հիմնախնդրի լուծման

Նոթոմբ. Հայերն ու ադրբեջանցիները կարող են հարաբերություններ ունենալ նաև առանց ԼՂ հիմնախնդրի լուծման

PanARMENIAN.Net - Եվրամիության և հարևան տարածաշրջանների զարգացման համար «Արևելյան գործընկերության» նախագիծը շատ կարևոր դեր է խաղում: ԵՄ համար այս նախագիծը ոչ միայն միջպետական հարաբերությունների հաստատման ձևաչափ է, այլև կարող է հարևան տարածաշրջաններում անվտանգության երաշխավոր դառնալ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բելգիայի պետական նախարար, «Եվրոպական շարժման» փոխնախագահ Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբը:

«Իհարկե, ԵՄ-ն կարող էր բանակցություններ սկսել առանձին երկրների հետ, բայց դա նույնքան դրական արդյունք չէր ունենա, ինչպես ամբողջական տարածաշրջանների հետ համագործակցություն սկսելու դեպքում»,- նշել է Նոթոմբը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային` Նոթոմբը նկատել է, որ ԵՄ համար երբեմն բարդ է այդ հարցի առնչությամբ միասնական դիրքորոշում ձևակերպել: «Պետք չէ մոռանալ, որ Եվրամիության մեջ մտնում են 27 երկրներ, և բոլորն էլ տարբեր կարծիքներ ունեն»: Սակայն, ինչպես ընդգծել է նա, հայերն ու ադրբեջանցիները կարող են հարաբերություներ ունենալ նաև առանց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման: «Եթե Եվրոպան հարաբերություններ հաստատելու համար սպասեր բոլոր հակամարտությունների կարգավորմանը, մենք չէինք հասնի այն կետին, որում գտնվում ենք այսօր»,- նկատել է նա` հավելելով, որ հաճախ խնդիրների լուծումն ի հայտ է գալիս հենց հարաբերությունների հաստատման գործընթացում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---