21 հոկտեմբերի 2011 - 12:14 AMT
Մուամար Քադդաֆին թաղվելու է գաղտնի վայրում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆին թաղվելու է գաղտնի վայրում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։ Այդ մասին հայտարարել է Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը։ Լիբիայի նոր իշխանությունները նշել են, որ Քադդաֆիին թաղելու են մահմեդական ավանդույթների համաձայն։ Երկրի նախկին առաջնորդին թաղելու են գաղտնի վայրում, որպեսզի կողմնակիցներն չկազմակերպեն ուխտագնացություն նրա գերեզմանին:

Անցումային ազգային խորհուրդը նաև հաղորդել է, որ պաշտոնապես Լիբիան ազատագրելու մասին հայտարարվելու է շաբաթ օրն առավոտյան։