21 հոկտեմբերի 2011 - 13:03 AMT
Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին աճել է 8,4 տոկոսով

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2370,1 հազար տոննա, ինչը 8,4% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2011 թ. ինը ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8,7% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /2180,1 հազար տոննա/:

Արտահանմնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 326,8 հազար տոննա, ինչը 33,9% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ինը ամիսների ընթացքում տեղափոխվել է 992,8 հազար տոննա բեռ, ինչը 5,8% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 1050,5 հազար տոննա բեռ, ինչը 18,3% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների աճը, այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: