Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին՝ ադրբեջանցիների կողմից իրանցի սահմանապահի սպանության առնչությամբ

PanARMENIAN.Net - Պարզվել է, որ օրերս ադրբեջանցի սահմանապահների կողմից սպանված մարդը (Իրանի հետ սահմանում), մոլորված իրանցի սահմանապահ է եղել: Այդ մասին հայտնում է «Նովոստի-Ազերբայջան»-ը, հղում անելով Իրանի Mehr գործակալությանը: Այդ առնչությամբ, ինչպես հայտնում է «Թրենդը», Բաքուն բողոքի նոտա է ստացել Թեհրանից:

Ըստ Իրանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Մոյթագ Մուսավիի, նրա զինակիցը պարեկության ժամանակ «սխալմամբ հատել է սահմանը և սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից»,-ասել է սպան: «Այն, ինչ արել են Ադրբեջանի սահմանապահները, ապօրինի է ու ստոր»,-հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ սահմանախախտը փորձել է հարձակվել ադրբեջանցի սահմանապահների վրա՝ ստիպելով զենք կիրառել: Վիրավոր սահմանախախտին տեղափոխեցին հիվանդանոց, սակայն, ստացված վերքից նա շուտով մահացավ:

Տեղեկատվությունն այն մասին, որ խոսքը գնում է իրանցի սահմանապահի մասին, հաստատում է նաև «ԱՊԱ»-ն: Ըստ գործակալության, հետաքննության ժամանակ պարզվել է, որ խախտողը 20-ամյա Ակբեր Հասանպուրն է: Նրա մարմինն արդեն տեղափոխվել է հայրենիք:

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի դեսպանը կանչվեց Իրանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվեց բողոքի նոտան: Իրանական կողմը պահանջել է պատժել մեղավորներին: Դեսպանն ափսոսանք է հայտնել դեպքի կապակցությամբ, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---