Ուգո Չավեսը հայտարարել է, որ լիովին բուժվել է քաղցկեղից

Ուգո Չավեսը հայտարարել է, որ լիովին բուժվել է քաղցկեղից

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից: Ինչպես հոկտեմբերի 20-ին հայտնել է Agence France-Presse իսպնական ծառայությունը, նման հայտարարությամբ Չավեսը հանդես է եկել Լա Ֆրիա քաղաքում, ուր նա ժամանել է Կուբայից՝ ուղղափառ եկեղեցի այցելելու նպատակով:

Չավեսը պատմել է, որ վերջին բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ քաղցկեղային բջիջներ նրա օրգանիզմում չկա: «Ամեն ինչ գերազանց անցավ: Ես լավագույն ցուցանիշներն ունեմ՝ 20-ից 20»,-Չավեսի խոսքն է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը: «Ես պետք է մնամ բժիշկների վերահսկողության տակ, սակայն արդյունքները վկայում են, որ ես բուժվել եմ»,-ասել է նա:

Հիվանդության պատճառով Չավեսը ժամանակավորպես չէր երևում մարդկանց շրջապատում՝ լիազորությունները փոխանցելով փոխնախագահ Էլիասու Հաուային: Ըստ բժիշկների, որոնց հղում է անում «Ռոյթերսը», Չավեսի լիակատար բուժման մասին հնարավոր կլինի խոսել բուժման ավարտից միայն երկու տարի անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---