Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ասել է, որ Բաքվի հայտարարությունները հակասում են բանակցություններին

Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ասել է, որ Բաքվի հայտարարությունները հակասում են բանակցություններին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պապովին եւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասաց, որ նման դիրքորոշումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը և, բնականաբար, նաեւ համանախագահների մոտեցումներին, որոնց մասին հրապարակային բազմիցս հայտարարվել է:

4  21.10.11 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---