21 հոկտեմբերի 2011 - 18:15 AMT
ԱՄՆ-ն 2 մլրդ դոլար է ծախսել Լիբիայում հատուկ գործողությունների վրա

ԱՄՆ-ն 2 մլրդ դոլար է ծախսել Լիբիայում Մուամար Քադդաֆիին բռնելու հատուկ գործողությունների վրա, որից 1.1 մլրդ դոլարը` սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է ամերիկյան National Journal ամսագիրը` հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:

Երկրի փոխնախագահ Ջո Բայդենի խոսքով` ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն «2 մլրդ դոլար է ծախսել», ընդ որում, նա նշել է, որ Լիբիայում «ոչ մի ամերիկյան զինվոր չի զոհվել»:

Լիբիայում գործողությունների անցկացման վրա ՆԱՏՕ-ն ամսական 7.4 մլն դոլար էր ծախսում ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր միջոցների վրա և 1.1 մլն դոլար` կենտրոնական գրասենյակի և թիմային կազմի ծախսերը հոգալու համար, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղարը, գրում է Gazeta.ru-ն: