Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի մարզիչը խոստովանել է, որ ավելին էր սպասում իր սաներից

Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի մարզիչը խոստովանել է, որ ավելին էր սպասում իր սաներից

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը Սլովակիայի հանդեպ 2:1 հաշվով հաղթանակից հետո Եվրոպայի ընտրական փուլում ասել է, որ ավելին էր սպասում իր սաներից:

«Մրցակիցը շատ լավ էր խաղում և թույլ չէր տալիս մեզ ազատ գործել, սակայն, բարեբախտաբար, մեզ հաջողվեց հաղթել: Սակայն, մենք դեռ շատ անելիք ունենք: Հունաստանի հետ խաղում հոկտեմբերի 23-ին կաշխատենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար»,-ասել է Ավետիսյանը:

Ըստ Սլովակիայի հավաքականի մարզիչ Պտեր Գերգեյի, խաղի սկզբում նրանք գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեցան, սակայն իրացնել չկարողացան: «Երբ Հայաստանը գոլեր խփեց, մեր հաղթանակի հնարավորությունը նվազեց: Արդեն երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք առնվազն 2 գնդակ խփել, իմ սաներն ամեն ինչ արեցին դրա համար, ես գոհ եմ նրանցից: Կարծում եմ, ոչ ոքին այս խաղում լավագույն արդյունքը կլիներ»,-ասել է մարզիչը:

Գերգեյն ասել է, որ իրենց նպատակն է դուրս գալ Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ:

18  21.10.11 - Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Սլովակիա հանդիպումը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---