Ռուսաստանն աշխատում է Իրանի հարցով բանակցությունների հասնել «վեցնյակում»

Ռուսաստանն աշխատում է Իրանի հարցով բանակցությունների հասնել «վեցնյակում»

PanARMENIAN.Net - «Վեցնյակի» ներսում բանակցային գործընթացը Իրանի շուրջ ներկայումս արգելակվել է, սակայն, Ռուսաստանն աշխատում է նորից վերսկսել գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Գոլոս Ռոսիի», «Ռադիո Ռոսիի» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների ուղիղ եթերում՝ ռադիոլսողի հետ ինտերակտիվ շփման ժամանակ: «Մենք աշխատում ենք բանակցային գործընթաց սկսել եվրոպացիների, ամերիկացիների, մեր և չինացիների միջև մի կողմից, և Իրանի հետ մյուս կողմից, սակայն այն դեռ արգելակվում է: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացում առաջխաղացում լինի»,-ասել է Լավրովը:

Լավրովն ընդգծել է Իրանի կողմից ՄԱԿ ԱԽ պայմանների կատարումը միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն, նշել է, որ այդ պատժամիջոցներից բացի, կան նաև միակողմանի պատժամիջոցներ, որոնք կիրառում են առանձին պետություններ: «Միակողմանի պատժամիջոցները գործին չեն օգնում…քանի որ պառակտում են միասնական ճակատը»,-ասել է Լավրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---