ԱՄՆ-ն մինչև տարեվերջ դուրս կբերի զորքերն Իրաքից

ԱՄՆ-ն մինչև տարեվերջ դուրս կբերի զորքերն Իրաքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը որոշել է հրաժարվել ռազմական ներկայությունից Իրաքում 2001թ. հետո՝ բոլոր զինծառայողները դուրս կբերվեն երկրից մինչև դեկտեմբերի ավարտը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք դուրս կբերենք մեր զորքերն Իրաքից ու կսկսենք Աֆղանստանից մեր զորքերի փուլային դուրսբերումը…Իրաքում դեռևս մնացող զինծառայողները տուն կվերադառնան մինչև Ամանոր: Գրեթե 9 տարի ձգվող ԱՄՆ պատերազմն Իրաքում կավարտվի»,-ասել է Օբաման, ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկիի հետ տեսախորհրդակցությունից հետո:

Նախագահը նշել է, որ նման որոշում է կայացրել 2008թ. նախընտրական խոստումների ու հռչակված ռազմավարության համաձայն: Ըստ Օբամայի, նա հավաստիացրել է Ալ Մալիքիին, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Իրաքին: «Մենք ԱՄՆ-ի ու Իրաքի գործընկերության նոր փուլ ենք մտնում: Հունվարի 1-ից մեր հարաբերությունները երկու ինքնիշխան երկրների նորմալ հարաբերությունների կվերածվեն»,-ասել է Օբաման

Օբաման հրավիրել է ալ Մալիքիին այցելել Վաշինգտոն դեկտեմբերին:

Այժմ Իրաքում կա շուրջ 40 հազար ամերիկացի զինծառայող:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---