Արմինե Սինաբյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Արմինե Սինաբյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ռոտերդամում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Հայ մարզուհի Արմինե Սինաբյանը (64կգ ք/կ) դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Սինաբյանի մրցակիցը չեխ Մարտինա Շմորանզովան էր, որի հանդեպ նա վստահ հաղթանակ տարավ:

Հոկտեմբերի 22-ին հայ մարզուհու մրցակիցը կլինի թրքուհի Թաթար Գուլզումը:

Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները դուրս են մնացել հետագա պայքարից: Հայկուհի Նահապետյանը (51կգ ք/կ) զիջել է Կարոլոնե Միչալժուկին (Լեհաստան). Նատալիա Բիրիուկը (Ուկրաինա) նոկաուտով հաղթել է Կարինե Գևորգյանին (57 կգ ք/կ), իսկ Աշխեն Սիմոնյանը (75 կգ ք/կ) չի կարողացել դիմակայել Լումինիտե Էլենե Տուրչինին (Ռումինիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---