Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Ստոկհոլմում АТР մրցաշարի քառորդ եզրափակչին

Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Ստոկհոլմում АТР մրցաշարի քառորդ եզրափակչին

PanARMENIAN.Net - Ամերիկացի թենիսիստ Ջեյմս Բլեյքը առանց պայքարի դուրս է եկել АТР մրցաշարի կիսաեզրափակիչ: Բլեյքի մրցակիցը քառորդ եզրափակչում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել մենամարտին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Այդպիսով, կիսաեզրափակչում Բլեյքը կխաղա ֆին թենիսիստ Յարկո Նիեմինենի հետ, որը նախօրեին հաղթեց Տոբիաս Կամկեին՝ 3:6, 7:5, 6:1 հաշվով:

Մրցաշարի մյուս կիսաեզրափակչում կխաղան առաջին համարի տակ հայտագրված ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ու երիտասարդ կանադացի Միլոշ Ռաոնին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---