Ռուսաստանն առաջարկել է չեղյալ հայտարարել թռիչքներից զերծ գոտին Լիբիայի երկնքում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ բանաձև է ներկայացրել Լիբիայի երկնքում թռիքչներից զերծ գոտին չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք ներկայցնում ենք այս բանաձևը և հուսով ենք, որ առաջիկա օրերին այն կընդունվի»,-հայտարարել է Վիտալի Չուրկինը: Թռիքչներից զերծ գոտին Լիբիայի երկնքում հայտարարվել էր 2011թ. մարտի 17-ին, երբ ՄԱԿ ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով թույլատրվեց ռազմական միջոցների կիրառում, բացառելով ցամաքային ներխուժումը, պաշտպանելու համար երկրի քաղաքացիական բնակչությանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---