Քադդաֆիի մարմինն ի ցույց են դրել բանջարեղենի համար նախատեսված սառնարանում

Քադդաֆիի մարմինն ի ցույց են դրել բանջարեղենի համար նախատեսված սառնարանում

PanARMENIAN.Net - Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի արյունոտ դին ի ցույց է դրվել Միսրատի առևտրի կենտրոնի արդյունաբերական սառնարանում, շաբաթ օրը հայտնել է «Ասոշիեյտիդ պրես» գործակալությունը:

Հերթ կանգնած մարդիկ վանկարկում են «Մենք ուզում ենք տեսնել շանը», իսկ այցելուները, որոնց թվում կան նաև երեխաներ, հաճույքով լուսանկարվում են Քադդաֆիի մարմնի մոտ:

Լիբիայի նախկին առաջնորդի մարմինը մերկ է մինչև գոտկատեղը, երևում են արյան հետքեր: Մարմնի վրա տեսանելի են կրծքի, որովայնի ու գլխի վերքերը:

Քադդաֆին, որը կառավարեց Լիբիան 42 տարի, զոհվեց իր «փոքր հայրենիքի» ՝ Սիրտի մերձակայքում: Մեքենան, որտեղ գտնվում էր Քադդաֆին, հայտնվեց խաչաձև գնդակոծության տակ, արդյունքում նա ստացավ գլխի մահացու վիրավորում:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել ու հրապարակել դրա արդյունքները:

Հինգշաբթի, հոկտեմբերի 20-ին Անցումային ազգային խորհրդի նախագահ Մահմուդ Ջիբրիլը կոչ արեց Ալժիրին Լիբիայի իշխանություններին հանձնել Քադդաֆիի ընտանիքի անդամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---