Ծանրորդ Գևորգ Պողոսյանը հերքել է իր որակազրկման մասին տեղեկատվությունը

Ծանրորդ Գևորգ Պողոսյանը հերքել է իր որակազրկման մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 4 տարով որակազրկել է երկու հայ ծանրորդների՝ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանին ու Եվրոպայի փոխչեմպիոն Էլեն Գրիգորյանին:

Իր հերթին Գևորգ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ չի մեկնել Պոդոլսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականի հետ ուսումնամարզական հավաքի, քանի որ վնասվածք ունի եև վերականգնման կարիք: «Որակազրկման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է ծանրորդը:

«Էլեն Գրիգորյանը Փարիզում աշխարհի առաջնությունը բաց կթողնի վնասվածքի պատճառով, մենք դեռեևս տեղեկություն չենք ստացել միջազգային ֆեդերացիայից Էլեն Գրիգորյանի որակազրկման մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրված է, որ դոպինգի օգտագործման հարցով հայ ծանրորդների գործերը դեռևս քննվում են:

2011թ. Գևորգ Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ մինչև 94 կգ քաշային կարգում, իսկ Գրրգորյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---