Բակո Սահակյանն իրազեկել է ԵԱՀԿ ՄԽ-ին Բաքվի չդադարող հակահայկական ու հակաղարաբաղյան քարոզչության մասին

Բակո Սահակյանն իրազեկել է ԵԱՀԿ ՄԽ-ին Բաքվի չդադարող հակահայկական ու հակաղարաբաղյան քարոզչության մասին

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական եւ հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը եւ շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության պահպանման համար: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հանդիսանում է հակամարտության կարգավորման ամենակարեւոր խնդիրներից մեկը:

Երկուստեք նշվել է երկխոսության միջոցով բանակցային գործընթացի շարունակման կարեւորությունը, ուժային տարբերակի կիրառման անընդունելիությունը: Հատուկ ընդգծվել է, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախեւառաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը եւ դրան ուղղված համապատասխան քայլերի իրականացումը:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---