Դիարբեքիրի քաղաքապետը հայկական պատվիրակությանը. Ուրախ ենք ձեզ տեսնել ձեր նախնիների հողում

Դիարբեքիրի քաղաքապետը հայկական պատվիրակությանը. Ուրախ ենք ձեզ տեսնել ձեր նախնիների հողում

PanARMENIAN.Net - Վերանորոգված Սբ.Կիրակոս հայկական եկեղեցու օծման կապակցությամբ Դիարբեքիր է ժամանել հայ կին-գործարարների պատվիրակությունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Դիարբեքիրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նշել է, որ եկեղեցու օծման արարողության ժամանակ ծրագրվում է «Բարի գալուստ» հայերեն գրությամբ թռուցիկներ տարածել: «Մենք ուրախ ենք, որ դուք ձեր նախնիների հողն եք այցելել: Մենք ուզում ենք, որպեսզի ձեր մշակույթը միշտ լինի այս հողի վրա»,- ասել է Դեմիրբաշը` հավելելով, որ ուրախ է զանգերի ղողանջի և մոլլայի աղոթքի կանչի յուրօրինակ միախառնմանը:

Ինչպես ավելի վաղ գրել էր Today’s Zaman-ը, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությունը նույնպես Թուրքիա կմեկնի մեկշաբաթյա այցով: Այցի շրջանակում հայկական սփյուռքի ներկայացուցիչները կայցելեն Ստամբուլի, Վանի և Դիարբեքիրի կրոնական հուշարձանները: Այցը նվիրված է հոկտեմբերի 23-ին Սբ.Կիրակոս եկեղեցու օծմանը, որի վերականգնման աշխատանքները վերջերս են ավարտվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---