Ռուսաստանը չի վերացնի Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը

Ռուսաստանը չի վերացնի Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի վերացնի Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը, սակայն Թբիլիսիի հետ կպահպանի քաղաքակիրթ հարաբերությունները քաղաքացիների մուտքի և ելքի կարգի հարցերում: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի ունկնդիրների հետ ինտերակտիվ հաղորդակցման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ուզում ենք, այնուամենայնիվ, քաղաքակիրթ հարաբերություններ ունենալ: Եվ երբ երկիրը խզում է դիվանագիտական կապերը, այդ երկրի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալն անհեթեթություն է: Եվ հուսով եմ, որ բոլորը դա շատ լավ հասկանում են»,- նշել է Լավրովը: «Այդ մենք չենք խզել դիվանագիտական հարաբերությունները, դա պարոն Սահակաշվիլիի նախաձեռնությունն էր, և մեր մեղքով չէ, որ մենք հիմա սահմանափակ կապեր ունենք»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---