Արթուր Բաղդասարյանը Բակո Սահակյանի հետ քննարկել է ՀՀ և ԼՂՀ համագործակցությունն անվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր,ինչպես նաև ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Բակո Սահակյանը նկատել է, որ անվտանգության խորհուրդների շրջանակներում անցկացվող խորհրդակցությունները բարի ավանդույթ են դարձել, որոնք էլ նպաստում են առկա հարցերի արդյունավետ լուծմանը:

Նույն օրը Արցախի պետական համալսարանում Արթուր Բաղդասարյանն իր հարգանքի տուրքն է մատուցել արցախյան ազատամարտում նահատակված ուսանողների հիշատակին: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԽ քարտուղարը նախ պատմել է իր ղեկավարած ոլորտի գործառույթների մասին, այնուհետև ջերմ ու անկեղծ մթնոլորտում պատասխանել լսարանի հարցերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---