Նիկոլ Փաշինյան. Հայաստանի խնդիրներն այժմ կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի խնդիրներն այժմ կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Անկախ ամեն ինչից, անկախ բոլոր քաղաքական գործընթացներից, այսօր հարցերը կարելի է լուծել միայն Ազատության հրապարակում: Այս մասին Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը` «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, Հայաստանում այժմ այնպիսի իրադրություն է, որ ցանկացած խնդիր, այդ թվում` ցանկացած ընտրություններ` հերթական կամ արտահերթ, չեն կարող հասնել իրենց նպատակին, եթե այդ ընտրության ճակատագիրը չի լուծվել Ազատության հրապարակում»,- ասել է նա: Փաշինյանն ընդգծել է, որ իր խնդիրների լուծման համար Հայաստանի քաղաքացին պետք է Ազատության հրապարակ գա:

Փաշինյանի խոսքով` այժմ գլխավոր խնդիրն անօրինական իշխանությունն է, որը պետք է հեռանա: Նա հավելել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի շեղել ուշադրությունը գործող իշխանությունների հեռացման խնդրից, իր կողմից համարվելու է ներկայիս «հանցավոր ռեժիմի» մի մասը:

8  28.05.11 - Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---