Փաշինյանը ՀԱԿ-ի քննադատներին կոչ է արել, որ իրենք միջոցառումներ կազմակերպեն` խոստանալով աջակցել նրանց

Փաշինյանը ՀԱԿ-ի քննադատներին կոչ է արել, որ իրենք միջոցառումներ կազմակերպեն` խոստանալով աջակցել նրանց

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը` «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Կոնգրեսի միջոցառումների ընդդիմադիր քննադատներին կոչ է արել, որպեսզի իրենք կազմակերպեն` խոստանալով աջակցել այդ ակցիաներին: «Եթե այս միջոցառումները վատն են` դուք կազմակերպեք: Ես ինքս բոլորի առաջ խոստանում եմ, որ կգամ և կմիանամ այդ միջոցառմանը, որովհետև լինելու եմ այն քաղաքացիների կողքին, որոնք պայքարում են»,- հայտնել է նա Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի շրջանակում քաղաքական քննարկման ժամանակ:

Փաշինյանն ընդգծել է, որ կաջակցի ցանկացած միջոցառումների, որոնք կոնկրետ քաղաքական նպատակներ են հետապնդում: Այս կապակցությամբ նա հավելել է, որ ՀԱԿ-ի նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ երկրում առկա խնդիրների լուծումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---