Հայաստանի նախագահը սկսել է եռօրյա պետական այց Ռուսաստան

Հայաստանի նախագահը սկսել է եռօրյա պետական այց Ռուսաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պետական այց է սկսել Ռոիսաստան իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Այցի ընթացքում Կրեմլում բարձր մակարդակում նախատեսված են բանակցություններ, հանդիպումներ ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունենալու Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների առջև, ծաղեպսակ է դնելու Անհայտ զինվորի գերեզմանին:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահը ներկա է գտնվելու Մոսկվայում նոր հայկական տաճարի գմբեթի վրա տեղադրվող խաչի օծման արարողությանը, որը վարելու է ՀԱԵ ղեկավար Գարեգին Բ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---