23 հոկտեմբերի 2011 - 17:33 AMT
Այսօր տեղի ունեցած երկրաշարժին 6 հետցնցում է հաջորդել

Ժամը 15.41-ին գրանցված երկրաշարժին հետևել է 6 հետցնցում՝ 3.9-ից 5.7 մագնիտուդով, հաղորդում են ԱԻ նախարարությունից:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: