ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղը նույնպես ինքնորոշման իրավունք ունի, ինչպես Հարավային Սուդանը և Պաղեստինը

ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղը նույնպես ինքնորոշման իրավունք ունի, ինչպես Հարավային Սուդանը և Պաղեստինը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ Հարավային Սուդանի և Պաղեստինի դեպքերը կարող են նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար: “Իսկ ինչու ոչ: ՄԱԿ անդամ-երկրների մեծամասնությունը անկախ պետություններ են դարձել` իրագործելելով ինքնորոշման իրավունքը: Ինչու պետք է ԼՂ ժողովուրդն ինքնորոշման ավելի քիչ իրավունք ունենա, քան այս արևի տակ ապրող ցանկացած այլ ժողովուրդ: Բնական է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ավելի պակաս իրավունքներ չունի, և այդ իրավունքի մասին դրույթն առկա է տեքստում, որով մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ”,- ասել է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հայտարարություններին 2008-ի օգոստոսյան դեպքերի տարելիցի նախաշեմին, որ դրանք լուրջ դաս են ծառայել Հայաստանի և Ադրբեջանի համար այն հարցում, որ անհրաժեշտ է բանակցությունների ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, Նալբանդյանն ասել է. “Չեմ կարծում, որ դա ոչ թե դաս է եղել Ադրբեջանի համար, այլ սառը ցնցուղ”:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---