23 հոկտեմբերի 2011 - 18:06 AMT
Մուամար Քադաֆիի որդին մտադիր է գլխավորել դիմադրությունը և վրեժխնդիր լինել հոր համար

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը կարճ ուղերձով դիմել է իր կողմնակիցներին և հայտարարել, որ կենդանի է, գտնվում է Լիբիայի տարածքում և մտադիր է շարունակել դիմադրությունն ապստամբների ուժերով:

“Մենք շարունակում ենք դիմադրությունը: Ես գտնվում եմ Լիբիայում, ես կենդանի եմ, ազատ և մտադիր եմ պայքարել մինչև վերջ և վրեժ լուծել”,- հայտարարել է Քադաֆիի որդին: