24 հոկտեմբերի 2011 - 10:59 AMT
Հենրիկ Մխիթարյան. Մենք լավ էինք խաղում, գոլ իրացրեցինք, բայց չկարողացանք խաղը մեր ուզածին հասցնել

Կայացան Ուկրաինայի առաջնության 14-րդ մրցափուլի հանդիպումները: Հայ ֆուտբոլիստների` Դոնեցկի ակումբները` «Շախտյորն» ու «Մետալուրգը» պարտություն կրեցին:

«Շախտյորը» հանդիպեց «Մետալիստի» հետ և պարտվեց 1:2 հաշվով: Թիմի միակ գոլն իրացրեց Հենրիկ Մխիթարյանը: «Մենք փորձում էինք գրոհել, թիմը հաղթելու շատ մեծ ցանկություն ուներ: Մենք լավ էինք խաղում, գոլ հարվածեցինք, սակայն չկարողացանք հանդիպումը մեր ուզածին հասցնել»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Մետալուրգը» նվազագույն հաշվով զիջեց «Դնեպրին» և 19 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Շախտյորը» 33 միավորով իջել է երկրորդ տեղը: