24 հոկտեմբերի 2011 - 11:14 AMT
Google-ը ցանկանում է գնել Yahoo!-ն

Google ընկերությունը սկսել է բանակցությունները միջնորդների հետ Yahoo! Ինտերնետ պորտալի հնարավոր ձեռքբերման համար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Wall Street Journal-ի աղբյուրին։

Աղբյուրը հայտնել է, որ վերջնական որոշումն այն մասին, որ Google-ը կդառնա Yahoo!-ի գնորդների թեկնածուներից մեկը, դեռ չի ընդունվել և չի բացառվում, որ բանակցություններն անարդյունք լինեն։

Աղբյուրը նաև նշել է, որ Google-ին առաջին հերթին հետաքրքրում է Yahoo!-ի էջերում գովազդների վաճառքը։

2011-ի սեպտեմբերից սկսեցին տարածվել Yahoo!-ի հնարավոր վաճառքի մասին լուրերը։ Նախնական թեկնածուները, որոնք ցանկանում են գնել այն Alibaba չինական ընկերությունն է և Microsoft-ը։ Yahoo!-ի վաճառքի պատճառներից մեկը դժգոհությունն է ընկերության արդյունքներից։

Ըստ ComScore-ի, տվյալների Google-ը որոնողական համակարգերի շուկայում ԱՄՆ-ում 65%-ով առաջատարի դիրքում է, իսկ Yahoo!-ն ընդամենը 15,5% է կազմում