Արմինե Սինաբյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Արմինե Սինաբյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ռոտերդամում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Արմինե Սինաբյանը մինչև 64 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Եզրափակչում Սինաբյանը հանդիպեց թրքուհի Թաթար Գուլզումի հետ և պարտվեց նրան: Դա հայուհու միակ պարտությունն էր, նա մեկնարկեց քառորդ եզրափակչից, որտեղ հաղթեց բուլղարացի Մարգարիտա Չանևային, հետո Մարտինա Շմորանզովային Չեխիայից:

Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ներկայացել էր չորս մարզիկներով, միակ մեդալը նվաճեց Սինաբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---