Անցումային ազգային խորհուրդը Լիբիան հռչակել է ազատ երկիր

Անցումային ազգային խորհուրդը Լիբիան հռչակել է ազատ երկիր

PanARMENIAN.Net - Տասնյակ հազարավոր լիբիացներ են հավաքվել Բենգազիի Թահրիր հրապարակում, որտեղ Անցումային ազգային խորհրդի ղեկավարությունը պաշտոնապես հռչակեց Լիբիան ազատ Մուամար Քադդաֆիի ռեժիմից, հայտնում է BBC-ին:

«Բարձրացրեք ձեր գլուխները: Դուք ազատ լիբիացիներ եք»,-դիմել է հավաքվածներին ԱԱԽ փոխղեկավար Աբդել Հավիզ Գոգան: ԱԱԽ նախագահ Մուստաֆա Աբդուլ Ջալիլի ելույթը սկսվեց Ալլահին երախտագիտություն հայտնելուց:

Ըստ Ջալիլի, նոր Լիբիան պետք է կառուցի կյանքը, ղեկավարվելով իսլամի օրենքներով:

Հոկտեմբերի 20-ին ԱԱԽ-ն հայտարարեց Քադդաֆիի կողմնկիցների կողմից վերահսկվող վերջին քաղաքի՝ Սիրտի գրավման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---