24 հոկտեմբերի 2011 - 14:59 AMT
Բելառուսին կարող են հեռացնել ԵԱՀԿ-ից

Իրավապաշտպանները պահանջել են դադարեցրել ԵԱՀԿ-ում Բելառուսի անդամակցությունը։ Նման պահանջով հանդես են եկել Բելառուսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակների Միջազգային վերահսկողության հանձնաժողովի ներկայացուցիչները, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

Իրավապաշտպանների դժգոհությունն առաջացրել են Բելառուսի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված օրինագծերը՝ «Զանգվածային միջոցառումների մասին», «Քաղաքական կուսակցությունների մասին», «Հասարակական միավորումների մասին» օրենքներում շտկումները, ինչպես նաև խորհրդարանի կողմից «Պետական անվտանգության մարմինների մասին» օրենքի քննարկումը։

Անցյալ շաբաթ ընդունվել են շտկումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում կուսակցությունների, ՀԿ-ների համար արտասահմանից ֆինանսավորում ստանալու դեպքում, հաղորդում է Lenta.ru-ն։