24 հոկտեմբերի 2011 - 15:02 AMT
Կահիրեում լուրեր են տարածվում Հոսնի Մուբարաքի մահվան մասին

Կահիրեում քննարկում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հնարավոր մահվան մասին լուրերը, հայտնում է Russia Today-ը:

Եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նրա առողջությունը վատթարացել է այն բանից հետո, երբ նա իմացել է Քադդաֆիի մահվան մասին:

Եգիպտացի զինվորականները Քադդաֆիի մահից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսպիտալի մոտ, որտեղ գտնվում է Մուբարաքը, գրում է gazeta.ru-ն: