Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Բաքվում

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Բաքվում

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Բաքվում, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-28-ը: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամլո քարտուղար Արծիվ Բաղրամյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

Ակնկալվում է, որ Բաքվում կքննարկվի շուրջ 20 հարց, այդ թվում ահաբեկչության, թմրանյութերի առևտրի ու ապօրինի միգրացիայի հարցերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---