24 հոկտեմբերի 2011 - 17:03 AMT
Երևանում անցկացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով աշխատաժողով

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորում» թեմայով աշխատաժողով:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը նշել է, որ այն նպաստելու է 2011 թվականի գերակա խնդիրներից մեկի` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգի» մշակման աշխատանքներին:

Համաժողովը անցակացրել են Ռումինիայի սպորտի և երիտասարդության ազգային մարմնի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոհբորոհ համալսարանի, Բելգիայի Բրյուսելի ազատության համալսարանի և Լյուքսեմբուրգի սպորտի նախարարության, Պորտուգալիայի Եվորայի համալսարանի, Նիդեռլանդների Թագավորության Միջազգային և եվրոպական սպորտային իրավունք Ռոտերդամի Էրասմուս համալսարանի Իրավունքի դպրոցի ներկայացուցիչները: