Նախնական տվյալներով Թուրքիայում երկրաշարժից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներով Թուրքիայում երկրաշարժից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---