Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20 տոկոսով և կազմել 73,2 հազար

Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20 տոկոսով և կազմել 73,2 հազար

PanARMENIAN.Net - 2011թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 73,2 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20%: Քարտերի ընդհանուր քանակում 55,1 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 18,1 հազարը` ArCa քարտերը: Յունիբանկի ինքնասպասարկման ցանցը 01.10.11թ.-ի դրությամբ ներառում է 79 բանկոմատ և 546 POS-տերմինալ:

Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի վարկային կամ դեբետային քարտեր: Ներկա դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը վարկային են: Բանկի ամենապահանջված վարկային քարտերից է «Constant+», որը նախատեսված է բուհերի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող այլ անձանց համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Constant+» քարտով հաճախորդը կարող է խանութներում գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ: Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում է 18-ից մինչեւ 20%: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: «Constant+» վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևիցե մեկը և ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

«Յունիբանկի քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հիմքում դրված է հետևյալ սկզբունքը` մշակել վարկատեսակներ հաճախորդների լայն շրջանակի համար և ապահովել բարձր մակարդակի սպասարկում: Նման մոտեցման շնորհիվ թողարկված քարտերի քանակով մենք արդեն ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում ենք, իսկ մոտ ապագայում էլ ավելի կբարելավենք մեր դիրքերը: Այս տարվա նոյեմբերին Յունիբանկը կսկսի Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդպիսով բանկը լրացուցիչ հնարավորություններ կստանա հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման և տարին 110 հազար քարտ ցուցանիշով ավարտելու համար», - ասել է Յունիբանկի քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---