Եմենի նախագահը համաձայնվել է իշխանությունը հանձնել ՄԱԿ-ի առաջարկած պայմաններով

Եմենի նախագահը համաձայնվել է իշխանությունը հանձնել ՄԱԿ-ի առաջարկած պայմաններով

PanARMENIAN.Net - Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը ողջունել է ՄԱԿ ԱԽ բանաձևը երկրում իշխանությունը փոխանցելու մասին: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով պաշտոնական ԶԼՄ-ներին:

Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձևը նախատեսում է պայմանավորվածություն Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախաձեռնության հիման վրա, որի համաձայն Սալեհը պետք է խաղաղ հանձնի իշխանությունն անձեռնմխելիության երաշխիքների դիմաց: Փաստաթուղթը ընդունվել է միաձայն:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է SABA գործակալությունը, նախագահը «պատրաստակամություն է հայտնել նստելու բանակցությունների սեղանի շուրջ ընդդիմության ներկայացուցիչների հետ, որքան հնարավոր է արագ ստորագրել GCC նախաձեռնությունն ու արտահերթ ընտրություններ անցկացնել»:

Ավելի վաղ նախագահը երեք անգամ հայտարարել է Խորհրդի նախաձեռնությունը ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն, ամեն անգամ վերջին պահին հրաժարվել է:

Սալեհը ղեկավարում է Եմենը 1978թ.: 2011թ. հունվարից երկրում շարունակվում է ապստամբությունը նրա կառավարման դեմ, որին միացել է նաև բանակի մի մասը: Այդ ընթացքում զոհվել է մի քանի հարյուրից մինչր 1,5000 մարդ, իսկ Սալեհի դեմ մահափորձ է կատարվել՝ նա մի քանի ամիս բուժվել է Սաուդյան Արաբիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---