24 հոկտեմբերի 2011 - 18:14 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում բարձրացել է 57-րդ տեղը

ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հոկտեմբերի 24-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բարձրացել է մեկ հորիզոնականով և 850 միավորով զբաղեցնում է 57-րդ տեղը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում 13 860 միավոր ունի, 2-րդ տեղում 10 375 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), իսկ 3-րդ տեղում` Էնդի Մարրեյը (Անգլիա) 7 825 միավորով:

Նալբանդյանը մասնակցեց ATP առաջնությանը Ստոկհոլմում, այնտեղ 2 հաղթանակ տարավ, բայց դրանից հետո վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մասնակցությունը: Եթե թենիսիստը վնասվածքից հետո հասցնի վերականգնվել, ապա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը կմասնակցի մրցաշարին Վալենսիայում: