24 հոկտեմբերի 2011 - 18:28 AMT
Առաջիկա օրերին լեռնային շրջանների ճանապարհներին կարող է մերկասառույց առաջանալ

Հանրապետությունում հոկտեմբերի 26-29-ը ժամանակահատվածում սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ նվազում, ինչից ենթադրվում է, որ մարզերի (հատկապես Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Սյունիքի) լեռնային շրջանների ավտոճանապարհներին մեծ է մերկասառույցի առաջացման վտանգը: Տրանսպորտի և կապի նախարարությունից հորդորում են վարորդներին օգտագործել ձմեռային անվադողեր և լինել ուշադիր: