Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը միացել են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ակցիային

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը միացել են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ակցիային` ի օժանդակություն ձերբակալության մեջ գտնվող ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ակցիան տեղի է ունենում Երևանում` Արամ Խաչատրյանի հուշարձանի դիմաց:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ոստիկաններից մեկը տեսագրում է ակցիայի մասնակիցներին:

Պիկետին մասնակցում է մոտ 20 մարդ, որոնց ձեռքերում պաստառներ են` տարբեր կարգախոսներով ինչպես ի օժանդակություն Առաքելյանին, այնպես էլ գործող իշխանությունների դեմ: Ժամանակ առ ժամանակ նրանք վանկարկում են «Ազատությո'ւն»:

Ակցիան կտևի մինչև 21:00, վերջում ցույցին կմիանա նաև հայտնի ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին միայն այսօր են ազատ արձակել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---