«Հիլթոն» հյուրանոցային ցանցը հետաքրքրված է ներկայանալու Երևանում

PanARMENIAN.Net - Երևանում հյուրանոցային շինարարության և հյուրանոցային գործի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա « լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեվսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Հիլթոն» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը և իրենց հետաքրքրությունները հայտնել Երևանում «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում:

Կարևորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը` քաղաքապետը ողջունել է հանրաճանաչ հյուրանոցային բրենդի հնարավոր ներկայությունը Երևանում. «Բարձրորակ ծառայություններն ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացված կլինի Երևանում, և պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ»,- նշել է Կարեն Կարապետյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---