Նոր պատերազմը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, զգուշացրել է Հայաստանի նախագահը

Նոր պատերազմը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, զգուշացրել է Հայաստանի նախագահը

PanARMENIAN.Net - «Հայաստանը վստահ է, որ նոր պատերազմը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դիմադրությունը բերում է անկայունության, լարվածության և հրահրում է սպառազինման մրցավազք, էլ ավելի ծանրացնում միջպետական հակասությունները, բորբոքում ազգային և կրոնական երկպառակություն, սպառնալիք ստեղծում այլ պետությունների անվտանգության համար»,- հոկտեմբերի 24-ին Մոսկվայի պետական համալսարանում ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ ավելի քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ կամարտահայտությամբ իրականացրեց ազատ և ինքնուրույն ապրելու, իր ճակատագրի և խաղաղ ապագայի համար պատասխանատու լինելու իրավունքը, ապագա, որը նա պաշտպանել է` դիմակայելով Ադրբեջանի կողմից սկսած անհավասար պատերազմում:

«Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին ակտիվ քայլեր են ձեռնարկվում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման գործում կողմերին աջակցելու ուղղությամբ: Կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Դմիտրի Մեդվեդևին այսքան տարիների ընթացքում հետևողական միջնորդական ջանքերի համար, ինչը թույլ տվեց նշանակալիորեն առաջ տանել բանակցային գործընթացը»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ. Հայաստանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմանը միջազգային իրավունքի և տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---