Սերժ Սարգսյան. Ես լավատես եմ և հավատում եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամությունը շարունակվելու է

Սերժ Սարգսյան. Ես լավատես եմ և հավատում եմ, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամությունը շարունակվելու է

PanARMENIAN.Net - Մոսկվայի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր օրերում անվտանգության և զարգացման փոխկապակցվածությունը ոչ այլընտրանքային բանաձև է, և հենց փոխհարաբերությունների կարգավորման միջոցով է Հայաստանը տեսնում Հարավային Կովկասի վերածումը համագործակցության և բարգավաճման տարածաշրջանի:

«Հենց այս դիրքորոշումից ելնելով` մենք նախաձեռնեցինք 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով առանց նախապայմանների: Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք նշվել են այդ գործընթացի նախաձեռնման ընթացքում: Գործընթաց, որն այսօր մյուս կողմից պահանջում է քաղաքական կամքի դրսևորում` միջազգային-իրավարար պարտավորությունները կյանքի կոչելու համար»,- ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը հավելել է, որ ինքը լավատես է և հավատում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիանալի ապագա ունեն, և որ այդ ապագան ստեղծվում է այսօր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---