ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ոչ մի նոր բան չասելով

ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հերթական հայտարարությամբ՝ ոչ մի նոր բան չասելով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) Հայաստան, Ղարաբաղ և Ադրբեջան կատարած այցի ավարտին հանդես են եկել հերթական հայտարարությամբ: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում միջնորդները մատնանշել են հակամարտության կողմերին, որ հարկավոր է բարելավել բանակցային մթնոլորտը, վստահություն հաստատել ու պահպանել հրադադարի ռեժիմը: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կողմերը համաձայնվել են ապրիլին միջնորդների կողմից արված առաջարկին՝ այն է, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակել:

Ինչպես ասվում է փաստաթղթում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ և քննարկել են նրանց հետ բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու անհրաժեշտությունը:

«Հոկտեմբերի 22-ին համանախագահները հատել են շփման գիծը չորրորդ անգամ վերջին 14 ամիսների ընթացքում, ինչը կրկին ցույց տվեց, որ շփման գիծը չի կարող մշտական պատնեշ հանդիսանալ հարևան ժողովրդների միջև, ինչպես նաև այն, որ ռազմական համակարգումը հնարավոր է, երբ բոլոր կողմներն են դրան պատրաստ:

Համանախագահները կվերադառնան տարածաշրջան նոյեմբերին ու կշարունակեն աշխատանքը կողմերի հետ, որոնք ուղղված են հիմնական սկզբունքների մշակմանը»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---