ԲՀԿ-ն դուրս չի գալիս կոալիցիայից սեփական բիզնեսի համար վախի պատճառով, կարծում է Հրանտ Բագրատյանը

ԲՀԿ-ն դուրս չի գալիս կոալիցիայից սեփական բիզնեսի համար վախի պատճառով, կարծում է Հրանտ Բագրատյանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած ՀՀԿ հետ բոլոր խնդիրներին, չի հեռանա իշխող կոալիցիայից սեփական բիզնեսը կորցնելու վախի պատճառով։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Հայաստանում չկա իրավական պետություն»,- ասել է նա։

Դրա հետ կապված նա հիշեցրել է հարկային մարմինների կողմից Խաչատուր Սուքիասյանի բիզնեսը հետապնդումը, որը ժամանակին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---