Վլադիմիր Բալասանյան.Նորակառույցների սեյսմակայունության համար պետք է պատասխան տան բոլորը

Վլադիմիր Բալասանյան.Նորակառույցների սեյսմակայունության համար պետք է պատասխան տան բոլորը

PanARMENIAN.Net - Ո՞վ է պատասխանատու Հայաստանում կոռուցվող նոր շենքերի սեյսմակայունության համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս հարցին փորձեց պատասխանել սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը, թեև նշեց, որ հաճույքով կասեր «no comment»։

Բանախոսը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս սովետական ժամանակաշրջանից գոյություն ունեին կառավարության կողմից հաստատվող շինարարական նորմեր. «Դրան կից կազմվում են տարածքի սեյսմիկ շրջանացման քարտեզներ,որոնց վրա տեղադրվում են տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս գոտիավորել տարածքը, և ամեն գոտու համար տալիս են հնարավոր սեյսմիկ ազդեցության մաքսիմալ վտանգը։ Շինարարները, որոնք որոշում են ինչ-որ բան կառուցել, պետք է ուղղորդվեն նաև այդ սեյսմիկ շրջանացման քարտեզներով։ Ովքե՞ր են պատասխանատու։ Ես դժվարանում եմ ասել, բայց, իմ խորին համոզմամբ, պետք է պատասխան տան բոլորը»,- ասաց սեյսմոլոգը՝ նշելով, որ, օրինակ, Երևանում պատասխան պետք է տա քաղաքապետարանը։

«Շուկայական հարաբերություններ են, և զուտ շահադիտական տեսանկյունից նայելով՝ շինությունը շատ անգամ չի կարող համապատասխանել սեյսմակայուն շինարարության նորմերին, քանի որ ավելի փոքր գումարներ են ներդնում»,- պարզաբանեց Վլադիմիր Բալասանյանը՝ հավելելով, որ այդ մասին պետք է հոգա քաղաքապետարանի ղեկավարությունը, նրա ճարտարապետական կառույցը՝ հանձինս գլխավոր ճարտարապետի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---