ԱՄՆ հայ համայնքի պատվիրակությունը չի տուժել Վանի երկրաշարժից

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի պատվիրակությունը, որը Թուրքիա էր ժամանել ծանոթանալու համար հայկական պատմական հուշարձաններին, հրաշքով փրկվել է ավերիչ երկրաշարժից, գրում է ArmeniaDiaspora-ն: Պատվիրակությունը, որի կազմում էին ոչ միայն հյուրեր ԱՄՆ-ից, այլ նաև տեղաբնակ հայեր, այդ թվում Խաժակ Պարսամյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ինչպես նաև բազում ուխտավորներ, ներկա եղան Դիարբեքիր քաղաքում վերականգնված Սբ Կիրակոս եկեղեցու օծման արարողությանը:

Արարողությունից հետո նախատեսվում էր պատվիրակության այցելությունը Վան և Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի: Սակայն, տոնական պատարագից հետո արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը տեղեկացել է Վանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, արդյունքում այցելությունը Վան չեղյալ է համարվել: «Մենք շատ վշտացանք, իմանալով երկրաշարժի մասին եկեղեցու օծման նման ուրախալի իրադարձությունից հետո»,-ասել է արքեպիկոպոս Խաժակ Պարսամյանը:

Հոկտեմբերի 23-ին ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---