Թբիլիսիում կնշեն հայազգի կոմպոզիտոր Միքաել Թարիվերդիևի 80-ամյակը

Թբիլիսիում կնշեն հայազգի կոմպոզիտոր Միքաել Թարիվերդիևի 80-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 25-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայանալու է հայազգի հայտնի կոմպոզիտոր Միքաել Թարիվերդիևին նիվրված երաժշտական երեկո: Այն նվիրվելու է կոմպոզիտորի 80-ամյա հոբելյանին, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Միջոցառումը կազմակերպել է «Ռուսական ակումբ» միջազգային մշակութային միությունը:

Երեկոն կազմակերպել է Վրաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի Իրմա Սոխաձեն և կոմպոզիտոր Թենգիզ Ջայանին: Երեկոյին մասնակցելու են հայտնի վրացի արտիստներ: Հնչելու են ինչպես հայտնի էստրադային, այնպես էլ ոչ հայտնի գործիքային և վոկալ ստեղծագործությունները:

Հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931 թ-ին Թբիլիսիում: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը և երաժշտական ուսումնարանը: Նա գրել է երաժշտություն 130 ֆիլմի համար, որոնցից ամենահայտնին են «Գարնան 17 ակնթարթները», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և այլն: Բացի դրանից, նա 100-ից ավելի ռոմանսների, կոնցերտների հեղինակ է: Գրել է 4 օպերա, 4 բալետ, երաժշտություն օրգանի համար, Անդրեյ Վոզնիսենսկու, Բելլա Ախմադուլինայի և Մարինա Ցվետաեվայի բանաստեղծությունների հիման վրա գրել է երաժշտական ցիկլեր: Նա եղել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ և 18 միջազգային մրցանակների դափնելիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---