25 հոկտեմբերի 2011 - 14:05 AMT
Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Վալենսիայում կայանալիք մրցաշարը

Դավիթ Նալբանդյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Վալենսիայում կայանալիք մրցաշարին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը: Այդ մասին հայտարարել է թենիսիստի բժիշկ Անխել Ռուիս Կոտորրոն:

Ըստ նրա, Նալբանդյանը հետազոտվել է Բարսելոնայում և նման որոշում է կայացվել բարդություններից խուսափելու համար: Ոտքի վնասվածքը խանգարեց արգենտինացուն մասնակցել Ստոկհոլմում կայանալիք քառորդ եզրափակչին:

«Շատ տխուր է, որ ես որոշ ժամանակ չեմ կարողանա խաղալ: Վերջերս ես լավ մարզավիճակում էի և արդյունավետ խաղեր ուների: Սակայն, պետք չէ ռիսկի դիմել, կարևորն այն է, որ ես հասցնեմ վերականգնվել մինչև Դևիսի գավաթի եզրափակիչը»,-Նալբանդյանի խոսքերն է մեջբերում թենիսիստի երկրպագուների պաշտոնական կայքը:

Դևիսի գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սևիլիայում, Արգենտինայի մրցակիցը կլինի Իսպանիան: